«Կարծում է՝ բոլորս հիմար ենք». Խավիեր Տեբասը պատասխանել է Նասեր Ալ-Խելաիֆիին

Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը պատասխանել է ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆիին: Ավելի վաղ ՊՍԺ-ի ղեկավարը հայտնել էր, որ իրեն չի անհանգստացնում ֆրանսիական ակումբի դեմ բողոքը, որը Լա Լիգան ուղարկել է ՈւԵՖԱ՝ FFP-ի խախտման վերաբերյալ։ Ալ-Խելաիֆին ասել է, որ չգիտի, թե ով է Տեբասը, և որ ՊՍԺ-ն երբեք չի միջամտել այլ ակումբների, առաջնությունների կամ ֆեդերացիաների գործերին:

«Ալ-Խելաիֆին այլ մակարդակի վրա է։  Նա մեզ բոլորիս հիմարի տեղ է դրել, նույնիսկ ինքը չի հավատում իր ստերին և գալիս է իսպանական լրատվամիջոցներ՝ նորահարուստների հպարտությամբ ու ամբարտավանությամբ իր մանտրան տալու զանգվածներին: ՊՍԺ-ի համար կանոններ չկան: Մենք շարունակելու ենք պայքարել կայուն ֆուտբոլի համար՝ առանց խաբելու»,- գրել է Խավիեր Տեբասը սոցցանցի իր էջում։