Դեմբելեն պատրաստ է ընդունել «Բարսայի» առաջարկը, որը նախկինում մերժել է

Ուսման Դեմբելեն մոտ է «Բարսելոնայի» հետ պայմանագրի ժամկետը երկարաձգելուն։ Ինչպես հայտնում է AS-ի լրագրող Խավի Միգելը, եզրային հարձակվողը պատրաստ է ընդունելու առաջարկը, որը նա մերժել կամ անտեսել է դեկտեմբերից:

Ֆուտբոլիստը զանգել է Չավիին և խնդրել է գլխավոր մարզչին բանակցել ակումբի նախագահ Ժոան Լապորտայի հետ։ Չավին պատասխանել է, որ «Բարսան» նոր առաջարկ չի անի, ուստի խաղացողը պետք է ընդունի ավելի վաղ առաջարկված պայմանները, եթե ցանկանում է մնալ: