«Նրա աստղը կշարունակի փայլել». Կլոպը՝ Մանեի տրանսֆերի մասին

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է հարձակվող Սադիո Մանեի տրանսֆերից: Սենեգալցին պաշտոնապես դարձավ «Բավարիայի» ֆուտբոլիստ:

  • «Լիվերպուլի» մեծագույն խաղացողներից մեկը հեռանում է և մենք պետք է գիտակցենք այս իրադարձության կարևորությունը: Նա հեռանում է մեր երախտագիտությամբ ու սիրով։ Եվ այո, նա հեռանում է այն ժամանակ, երբ համաշխարհային ֆուտբոլի լավագույն խաղացողներից է։ Ես հարգում եմ Սադիոյի որոշումը և վստահ եմ, որ մեր երկրպագուները նույնպես հարգում են: Եթե ​​դուք սիրում եք «Լիվերպուլը», ապա պետք է սիրեք Սադիոյին, դա չի քննարկվում: Պետք է խոստովանենք, որ մեր կորուստը «Բավարիայի» ձեռքբերումն է։ Մանեին միայն հաջողություն ենք մաղթում նրա անցկացրած յուրաքանչյուր խաղում, եթե, իհարկե, դա մեր դեմ խաղ չէ։ Նրա աստղը կշարունակի փայլել, ես կասկած չունեմ»,- Կլոպի խոսքը մեջբերում է «Լիվերպուլի» մամուլի ծառայությունը։