«Բավարիան» իր պաշտոնական կայքում հայտնել է «Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեի հետ պայմանագիր կնքելու մասին։ 30-ամյա հարձակվողի պայմանագիրը գերմանական ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։
«Մանեն համաշխարհային աստղ է։ Նրա քայլն ընդգծում է «Բավարիայի» գրավչությունը և բարձրացնում ողջ Բունդեսլիգայի հեղինակությունը: Երկրպագուները գալիս են մարզադաշտեր՝ տեսնելու նման յուրահատուկ խաղացողներին։ Հիանալի է, որ մեր տնօրենների խորհուրդը՝ Օլիվեր Կանի և Հասան Սալիհամիջիչի գլխավորությամբ, կարողացավ պայմանագիր կնքել Սադիո Մանեի նման խաղացողի հետ»,- ասել է «Բավարիայի» նախագահ Հերբերտ Հայները։
Հիշեցնենք, որ Սադիո Մանեն հանդես է եկել ավստրիական «Զալցբուրգում» և «Սաութհեմփթոնում», որտեղից 2016 թվականին տեղափոխվել է «Լիվերպուլ»: Մերսիսայդցիների կազմում Մանեն 269 հանդիպումներում խփել է 120 գոլ և կատարել 48 արդյունավետ փոխանցում։
A message from Sadio! 🤳#ServusMané #MiaSanMia pic.twitter.com/5qcWncKXKw
— FC Bayern Munich (@FCBayernEN) June 22, 2022
🗣️ “I didn’t think twice!”
The first interviews after Sadio Mané’s move to #FCBayern: https://t.co/4J9NIX2SE6#ServusMané #MiaSanMia pic.twitter.com/SYtX7wjaDY
— FC Bayern Munich (@FCBayernEN) June 22, 2022
#ServusMané ❤️🤍#MiaSanMia pic.twitter.com/vwB1Y9frao
— FC Bayern Munich (@FCBayernEN) June 22, 2022
Looks good on you, Sadio! 🔴⚪
📰 https://t.co/vaC4kmp2VB#ServusMané #MiaSanMia pic.twitter.com/UGr56XqqEt
— FC Bayern Munich (@FCBayernEN) June 22, 2022
Servus, Sadio! 🔴⚪️#ServusMané #MiaSanMia pic.twitter.com/RiZxFm2aYl
— FC Bayern Munich (@FCBayernEN) June 22, 2022
Welcome to #FCBayern, Sadio Mané!
— FC Bayern Munich (@FCBayernEN) June 22, 2022