Caught Offside պարբերականի հաղորդմամբ՝ Լոնդոնի «Չելսին» բանակցություններ է վարում թիմի անգլիացի պաշտպան Ռիս Ջեյմսի հետ պայմանագրի ժամկետի երկարաձգման վերաբերյալ։
Նշվում է, որ առայժմ կողմերի միջև որևէ համաձայնություն չկա, սկայան սպասվում է, որ շուտով նախնական պայմանավորվածություն ձեռք կբերվի։ «Ազնվականները» ցանկանում են իրենց սանի հետ կնքել հինգ տարվա պայմանագիր բարձար աշխատավարձով՝ ցույց տալու համար, թե որքան կարևոր խաղացող է Ջեյմսը թիմի համար։
Հիշեցնենք, որ Ջեյմսով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը», սակայն ֆուտբոլիստի հայրը ավելի վաղ հայտնել էր որդու երկար տարիներ «Սթեմֆորդ Բրիջում» մնալու մտադրության մասին։