100 միլիոն եվրո՝ «Մանչեսթեր Սիթին» կրկին բարձրացրել է Սիլվայի հրաժարագնի չափը

«Մանչեսթեր Սիթին» հայտարարել է, թե ինչպիսի առաջարկի դեպքում է պատրաստ բանակցություններ սկսել թիմի պորտուգալացի կիսապաշտպան Բերնարդու Սիլվային վաճառելու շուրջ, ում ծառայություններով ակտիվորեն հետաքրքված է «Բարսելոնան»։

Sport Bible պարբերականի հաղորդմամբ՝ «Քաղաքայինները» պատրաստ կլինեն քննարկել Սիլվային վաճառքի վերաբերյալ միայն այն առաջարկներ, որոնք առնվազն կլինեն 100 միլիոն եվրոյի չափով։

Նշվում է, որ ինքը՝ Սիլվան անձանական խնդիրների պատճառով ցանկանում է հեռանալ անգլիական ակումբից և կարիերան շարունակել Լա Լիգայում։ Անցած ամառ պորտուգալացին արդեն փորձել է հեռանալ, սակայն ակումբը հրաժարվել է նրան բաց թողնել դեպի Մադրիդի «Ատլետիկո»: