Սուպերհամակարգիչը կանխատեսել է Քաթարում կայանալիք ԱԱ-2022-ի հաղթողին

Սուպերհամակարգիչը կանխատեսել է  2022 թվականին Քաթարում կայանալիք Աշխարհի առաջնության արդյունքները, որը կմեկնարկի նոյեմբերի վերջին։ Հաշվարկի ալգորիթմը չի հրապարակվել, բայց ի վերջո նա հայտնել է հետևյալ արդյունքը՝ աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիան ունի լավագույն շանսերը՝ 17,9 տոկոսով։

Նշվում է, որ եզրափակչում Ֆրանսիայի մրցակիցը կլինի Բրազիլիան, ինչպես 1998 թվականի եզրափակչի ժամանկ էր, որտեղ «Եռագունները» 3:0 հաշվով հաղթեցին «Պենտակամպեոններին»:

Նշվում է նաև, որ երրորդ ու չորրորդ տեղի համար կպայքարեն Իսպանիայի և Անգլիայի հավաքականները, որտեղ հաղթող կճանաչվի Իսպանիան։