Ստերլինգը չի վիճել Գվարդիոլայի հետ և շարունակում է հարգել նրան որպես մարզիչ

«Մանչեսթեր Սիթիի» անգլիացի հարձակվող  Ռահիմ Ստերլինգը չի վիճել թիմիի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի հետ, հայտնում է լրագրող Սայմոն Սթոունը։

Աղբյուրի տեղեկություններով՝ անգլիացու «Էթիհադից» հեռանալու ցանկությունը կապ չունի իսպանացի մասնագետի հետ նրա ունեցած փոխհարաբերությունների հետ։ Ստերլինգը հասկանում է, որ Գվարդիոլան իրեն շատ բան է սովորեցրել և օգնել է նոր մակարդակի հասնել, ուստի խաղացողը մտադիր չէ անարգել մարզչին։ Նշվում է, որ Ռահիմին ձեռք բերելու գլխավոր հավակնորդը շարունակում է մնալ Լոնդոնի «Չելսին»։

Հիշեցնենք, որ 27-ամյա խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատվում է 60 միլիոն եվրո, սակայն «Ազնվականները» պատրաստ են վճարել միայն 40 միլիոն եվրո։