Ծով, արև, աղջիկներ. Մբապեն վայելում է վաստակած հանգիստը

Ընթացիկ մրցաշրջանը «Պարի Սեն Ժերմենի» համար հակասական ստացվեց, սակայն թիմի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն հնարավոր ամեն ինչ արել է թիմին ավելի բարձր մակարդակի հասցնելու համար ու այժմ ժամանակն է մի փոքր հանգստանալու։

The Sun պարբերականի հաղորդմամբ՝ 23-ամյա հարձակվողը որոշել է իր հանգիստ վայելել հայրենի Ֆրանսիայի Լազուրի ափերին։ Կիլիանը նույնիսկ հանգստանալու ժամանակ է շրջապատված երկրպագուներով ու ընկերներով։ Բացի դա նրան ընկերակցում է նաև փարիզյան թիմում իր թիմակից Աշրաֆ Հակիմին։

Նշվում է, որ ֆրանսիացին ցանկանում է լիովին լիցքաթափվել ու դրանից հետո արդեն պատրաստվել Ազգերի լիգայի խաղարկության հանդիպումներին։