Մաուրիսիո Պոչետինոն կարծում է, որ «Ռեալը» կհաղթի Չեմպիոնների լիգայի եզրափակչում

«Պարի Սեն Ժերմենի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն ասել է, որ  Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակիչի ֆավորիտ է համարում Մադրիդի «Ռեալին», հայտնում է MARCA պարբերականը։

Աղբյուրի համաձայն՝ անգենտինացի մասնագետը կարծում է, որ «Արքայական ակումբի» ֆուտբոլիստները մրցաշրջանի վերջում շատ ավելի քիչ սթրես են ապրել, քան մերսիսայդցիները, ովքեր մինչև վերջերս պայքարում էին Պրեմիեր լիգայի չեմպիոնության համար և մասնակցում էին նաև Անգլիայի գավաթի եզրափակչին։

50-ամյա մասնագետը նաև հավելել է, որ «Ռեալը» Չեմպիոնների լիգայի եզրափակիչներում ունի հսկայական փորձ ու այս գործոնը նրանց ավելի վտանգավոր է դարձնում։