Երեկ Լուվրում տեղի ունեցած ՉԼ-ի եզրափակչի պաշտոնական ընթրիքի ընթացքում ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը կարծիք է հայտնել, որ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման կարժանանա «Ոսկե գնդակին», հայտնում է El Chiringuito TV-ին։
«Կարծում եմ Բենզեման «Ոսկե գնդակին» կարժանանա»,- ՈՒԵՖԱ-ի նախագահը ասել է «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսին։
Տեղեկացնենք, որ Բենզեման այս մրցաշրջանում «Ռեալի» կազմում մասնակցել է ընդհանուր առմամբ 45 հանդիպման, որոնցում դարձել է 44 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ, իսկ ՉԼ-ում անցկացրած 11 խաղում դարձել է 15 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։