«Ֆեյենորդի» 22-ամյա հարձակվող Լուիս Սինեստերան ճանաչվել է 2021/22 մրցաշրջանի Կոնֆերենցիաների լիգայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։
Կոլումբիայի հավաքականի հարձակվողը այս մրցաշրջանում Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլից սկսած «Ֆեյենորդի» կազմում մասնակցել է 12 հանդիպման, որոնցում դարձել է 6 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։