«Վերոնայի» գլխավոր մարզիչ Իգոր Տուդորը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ 44-ամյա խորվաթ մասնագետը «Վերոնան» գլխավորում էր 2021 թվականի սեպտեմբերից։ Նրա գլխավորությամբ «Վերոնան» Իտալիայի «A» սերիայում զբաղեցրեց 9-րդ հորիզոնականը։