«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը խոսել է թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի հետ փոխհարաբերությունների մասին։
«Բոլորիս համար Կլոպը լավ մարզիչ է։ Մենք լավ հարաբերությունենր ունենք։ Կլոպը մեծ դեր է խաղացել մեր տիտղոսների նվաճման գործում։ Նա գիտի, թե ինչպես թիմում բոլորին երջանկացնել։ Երբեմն նա ինձ հունից հանում է և դա նա գիտի։ Ես ցանկանում եմ միշտ խաղալ, բայց հասկանում եմ նրա կայացրած որոշումները»,- Սալահի խոսքերն է մեջբերում BT Sport-ը։