«Ռոմայի»՝ Կոնֆերենիաների լիգայում հաղթելուց հետո և «Միլանի»՝ Իտալիայի չեմպիոնության առիթներով կազմակերպված տոնական միջոցառումերի ընթացքում հնչած ոչ սպորտային բացականչությունների պատճառով Իտալիայի դատախազությունը հետաքննություն է սկսել։
Ինչպես «Միլանի» ֆուտբոլիստները Սկուդետոյի տոնակատարության ժամանակ ծաղրում էին «Ինտերին», այնպես էլ «Ռոմայի» ֆուտբոլիստները Հռոմում 100 հազար երկրպագուների մասնակցությամբ տեղի ունեցած միջոցառման ժամանակ պաստառներ էին պարզել «Լացիոյի» դեմ և միացել են երկրպագուների վանկարկումներին՝ ծաղրելով իրենց հարևաններին։
Մասնավորապես, «Ռոմայի» պաշտպան Մարաշ Կումբուլան հռոմեական բարբառով պաստառ էր պահել, իսկ Նիկոլո Ձանիոլոն միացել էր վանկարկումներին, կատակելով, որ «Լացիոյի» երկրպագուները պետք է «ալիքը փոխեն»։ Ձանիոլոյին նկատել են նաև վանկարումների ընթացքում ծիծաղելիս, որտեղ ասվում էր, որ «Լացիոյի» հարձակվող Ձականիի չծնված որդին իրեն է պատկանում։