Լոնդոնի «Չելսին» հայտարարել է ակումբի սեփականատիրոջ փոփոխության մասին, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Չելսիի» նոր սեփականատերն է դարձել ամերիկացի միլիարդատեր Տոդ Բյոլիի կոնսորցիումը։ Նշվում է, որ ակումբի վաճառքի գործարքը կավարտվի մայիսի 30-ին։
Հիշեցնենք, որ «Չելսիի» նախկին սեփականատերը 2004 թվականից ռուս գործարար Ռոման Աբրամովիչն էր։