Երեխաներին «Յուվենտուսի» տարբերանշանով սանրվածքներ անելու համար Իտալիայիում  կինը նախկին ամուսնուն դատի է տվել

Հռոմից 45-ամյա տղամարդը, ով «Յուվենտուսի» մոլի երկրպագու է, 2021 թվականի սկզբին իր երկու որդիներին՝ 6 և 8 տարեկան տարել է վարսահարդարի մոտ և «Յուվենտուսի» տարբերանշանով սանրվածքներ  է արել, որից հետո ինչպես տեղեկացնում է  Corriere della Sera պարբերականը, նրա նախկին կինը երեխաների հետ «դաժան վերաբերմունքի» համար դատի է տվել նախկին ամուսնուն։

Նշվում է, որ երեխաներին դպրոցում այդ սանրվածքի  պատճառով համադասարանցիները ծաղրել են, քանի որ իրենք Հռոմում են բնակվում և գրեթե բոլորը «Ռոմայի» երկրպագուներ են։

Սակայն երեխաների հայրը պնդել է, որ իր որդիները Պաուլո Դիբալայի և Ջորջո Կյելինիի երկրպագուներ են և մեծ ուրախությամբ են  «Յուվենտուսի» տարբերանշանը կրում իրենց գլխին։