Քաթարի ճանապարհային ոստիկանության դեպարտամենտը ինտերնետ-աճուրդ է կազմակերպել, որի ընթացքում վաճառվել է ֆուտբոլի աշխարհի առաջնության պաշտոնական տարբերանշանով մեքենաների 50 համար:
Նշվում է , որ ամենաթանկարժեք համարը, որը վաճառվել է ինտերնետ-աճուրդի ընթացքում արժեցել է մոտ կես միլիոն դոլար։ Ի դեպ, այդ համարի սեփականատերը պետք է երկու օրվա ընթացքում ամբողջ գումարը վճարի, հակառակ դեպքում կզրկվի դրանից և ստիպված կլինի տուգանք վճարել։