«Կլինի անհաշտ պայքար»․ Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ

«Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը խոսել է ՉԼ-ի եզրափակչում «Ռեալի» հետ խաղի մասին։

«Ես անհամբեր սպասում եմ խաղին։ Խաղալով «Ռեալի» դեմ՝ դու խաղում ես համաշխարհային կարգի խաղացողների դեմ։ Կլինի անհաշտ պայքար խաղադաշտի յուրաքանչյուր հատվածում, բայց մենք ունենք մեր խաղի ծրագիրը։

Ու՞մ կարելի է   առանձնացնել։ Վինիսիուս Ջունիորը հիանալի ֆուտբոլիստ է, և դա նա ցույց է տվել իր գոլերով և գոլային փոխանցումներով։ Մենք գիտենք, որ մեր առջև խնդիր է դրված, որը մենք պետք է կատարենք որպես թիմ, և որպես խաղացողներ։ Մենապայքարները ֆուտբոլի կարևոր բաղադրիչն են, սակայն սա թիմային խաղ է»,- Ալեքսանդր Առնոլդի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Նշենք, որ Ալեքսանդր-Առնոլդը այս մրցաշրջանում «Լիվերպուլի» կազմում ՉԼ-ում մասնակցել է  8 հանդիպման, որոնցում դարձել է 4 գոլային փոխանցման հեղինակ։