Լորենցո Պելեգրինին ճանաչվել է  Կոնֆերենցիաների լիգայի լավագույն ֆուտբոլիստ

«Ռոմայի» կիսապաշտպան Լորենցո Պելեգրինին ճանաչվել է  Կոնֆերենցիաների լիգայի լավագույն ֆուտբոլիստ։ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլից սկսած Պելեգրինին հռոմեական թիմի կազմում  մասնակցել է 12 հանդիպման, որոնցում դարձել է 5 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։