«Միլանի» հարձակվող Լեաուն արձագանքել է Մադրիդի «Ռեալի» հետաքրքրությանը

«Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեաուն արձագանքել է Մադրիդի «Ռեալի» հետաքրքրության մասին լուրերին։

«Ես «Միլանում» եմ, պայմանագրիս ավարտին մնացել է երկու տարի և այստեղ ինձ զգում եմ ինչպես տանը: Ուրախ եմ ակումբի ներկայացուցիչներից լսել, որ անձեռնմխելի եմ։ Ինձ գոհացնում է Մադրիդի «Ռեալի» հետաքրքրության մասին տեղեկությունը, բայց ես գլուխս չեմ կորցնում այս հարցում»,- մեջբերում է Leau A Bola-ն։

Նախօրեին հաղորդվում էր, որ Մադրիդի «Ռեալը» ցանկանում է գնել Լեաուին 120 միլիոն եվրոյով։