Ջերարդն այցելել է «Լիվերպուլի» մարզմանը և կանխատեսել ՉԼ եզրափակչի հաշիվը

«Ասթոն Վիլայի» գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդը, որը նախկինում երկար ժամանակ խաղացել է «Լիվերպուլում», Չեմպիոնների լիգայի եզրափակչից առաջ աջակցել է մերսիսայդցիներին։ Անգլիացին այցելել է թիմի մարզմանը «Ստադ դե Ֆրանս» (Փարիզ, Ֆրանսիա) մարզադաշտում Մադրիդի «Ռեալի» դեմ եզրափակիչ խաղից առաջ։ Նաև «Լիվերպուլի» նախկին կիսապաշտպանը կանխատեսում է արել հանդիպման վերաբերյալ.

«Ես այստեղ եմ՝ Փարիզում, եկել եմ եզրափակչին: Խաղից մեկ օր առաջ զգում ես, թե ինչքան է լարված մթնոլորտը։

Ցանկանում եմ հաջողություն մաղթել «Լիվերպուլի» խաղացողներին։ Հուսով եմ՝ նրանք կհասնեն իրենց ակնկալած արդյունքին։ Հուսով եմ, որ մենք ֆանտաստիկ հանդիպում կանցկացնենք: «Լիվերպուլի» 2-0 հաշվով հաղթանակ եմ կանխատեսում»,- գրել է Ջերարդը սոցցանցում։

Հանդիպումը կկայանա վաղը՝ մայիսի 28-ին։