«Գիտեմ՝ կաջակցեն ինձ». Անչելոտին՝ «Էվերթոնի» ֆանատների մասին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է Չեմպիոնների լիգայի եզրափակչի՝ «Լիվերպուլի» հետ կայանալիք խաղի մասին, որը կլինի հինգերորդը իտալացի մասնագետի կարիերայում։

«Մեկ տարում ես «Էվերթոնից» հասա մինչև Չեմպիոնների լիգայի եզրափակիչ՝։ Մի քանի անգամ մտածեցի այդ մասին։ Գիտեմ, որ «Էվերթոնի» երկրպագուները կաջակցեն ինձ, քանի որ «Լիվերպուլը» նրանց գլխավոր մրցակիցն է։ Այդ ակումբում աշխատելուց լավ հիշողություններ ունեմ:

Մոտավորապես այս ժամանակահատվածում մեկ տարի առաջ ես սկսեցի խոսել Մադրիդի «Ռեալ» հնարավոր վերադարձի մասին: Չնայած նրան, որ Մադրիդում քեզնից շատ բան են պահանջում, մենք լավ մրցաշրջան անցկացրինք։ «Ռեալը» մոտ է առավելագույնին հասնելուն: Ամեն ինչ անելու ենք հաղթելու համար։

Եթե ​​համեմատեք այս եզրափակիչը 2014 թվականի հանդիպման հետ, ապա հիմա ես ավելի քիչ հուզմունք եմ տեսնում, բայց շատ ավելի մեծ փորձ: Լիսաբոնի այդ խաղը «Ատլետիկոյի» դեմ այդ թիմի հաջողության գրավականն էր: Սակայն տղաների մոտիվացիան մնաց նույն մակարդակի վրա»: