«Եթե «Ռեալը» եզրափակչում է, հաղթում է այն». Կուրտուան զգուշացրել է «Լիվերպուլին»

Տիբո Կուրտուան ​​կիսվել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղից իր սպասելիքներով: Վճռորոշ խաղում Մադրիդի «Ռեալը» մայիսի 29-ին կհանդիպի «Լիվերպուլի» հետ։

«Ութ տարի առաջ ես խաղացի իմ առաջին Չեմպիոնների լիգայի եզրափակիչը։ Այն ժամանակ ես չհաղթեցի, բայց հույս ունեմ, որ դա կանեմ վաղը: «Լիվերպուլը» 2018 թվականին «Ռեալի» հետ խաղացել է եզրափակչում, այժմ ամեն ինչ այլ է։ Հուզմունքը բոլորիս մոտ նույնն է՝ հաղթել և ներդրում ունենալ «Ռեալի» պատմության մեջ։

Մենք գիտենք, որ երբ «Ռեալը» դուրս է գալիս եզրափակիչ, հաղթում է այն։ Հիմա ես ճիշտ կողմում եմ»,- ասել է մադրիդցիների դարպասապահը։