Տոտտին բանակցություններ է վարում «Ռոմա» վերադառնալու շուրջ

«Ռոմայի» լեգենդ Ֆրանչեսկո Տոտտին կարող է վերադառնալ «Ռոմա», հայտնում է Corriere dello Sport-ը: Աղբյուրի համաձայն՝ նախկին ֆուտբոլիստը բանակցություններ է վարում ակումբի սեփականատերերի՝ Ֆրիդկինների ընտանիքի հետ՝ ղեկավար պաշտոնում «Ռոմա» վերադառնալու շուրջ։

Նշվում է, որ Տոտտին կցանկանար ստանալ այնպիսի պաշտոն, ինչպիսին է «Միլանում» Պաոլո Մալդինիին, որը զբաղեցնում է տեխնիկական տնօրենի պաշտոնը։

Տոտտին «Ռոմայի» բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն է՝ 307 գոլով: