«Բավարիան» վստահ է, որ ձեռք կբերի Մանեին

«Բավարիան» մտադիր է ձեռք բերել «Լիվերպուլի» վինգեր Սադիո Մանեին: Ինչպես հայտնում է Sky Sport Deutschland-ի լրագրող Ֆլորիան Պլետենբերգը, մյունխենյան ակումբը վստահ է այս ամառ սենեգալցու հետ պայմանագիր կնքելու հարցում:

Ակումբը կարծում է, որ Մանեի տրանսֆերը չի արժենա այնքան, որքան ի սկզբանե սպասվում էր. «Բավարիան» կարծում է, որ կարող է վճարել 50 միլիոն եվրոյից պակաս: Գերմանիայի չեմպիոնները քննարկել են ֆուտբոլիստի աշխատավարձը տարեկան 12-15 միլիոն եվրոյի չափով։

Ընթացիկ մրցաշրջանում Մանեն «Լիվերպուլի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 50 խաղում դարձել է 23 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։