Կանտեն հայտնվել է «Բարսելոնայի» դիտակետում

«Չելսիի» կիսապաշտպան Ն’Գոլո Կանտեն կարող է կարիերան շարունակել Լա Լիգայում։ Ինչպես հայտնում է Goal.com-ը, կիսապաշտպանը հայտնվել է «Բարսելոնայի» հետաքրքրության ոլորտում։ Կատալոնական ակումբն այս ամառ կփորձի ձեռք բերել ֆրանսիացուն, սակայն այս տրանսֆերն իրականացնելու համար կապտանռնագույնները պետք է հաղթել «Պարի Սեն Ժերմենին» ֆրանսիացու համար համար պայքարում։

Կանտեի գործող պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառ։