Նեյմարը կարող է դառնալ անգլիական գրանդներից մեկի ֆուտբոլիստ

«Չելսին» հետաքրքրված է «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Նեյմարով, հայտնում է ESPN-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ անգլիական ակումբը դիտարկում է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ խաղացող ձեռք բերելու տարբերակը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆրանսիական ակումբը պատրաստ է վաճառել հարձակվողին, եթե հետաքրքիր առաջարկ ստանա։

Այս մրցաշրջանում 30-ամյա Նեյմարը անցկացրել է 28 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 13 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ: Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառ։