«Ոսկե գնդակին» հասնելու միակ ճանապարհն՝ ըստ Յուրգեն Կլոպի

Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակչում «Ռեալն» ու «Լիվերպուլը» կպարզեն չեմպիոնների չեմպիոնին, բայց սա նաև պայքար է 2022 թվականի «Ոսկե գնդակ» մրցանակի համար, իսկ գլխավոր հավակնորդներն երկուսն են՝ Կարիմ Բենզեման ու Սադիո Մանե: Այս մասին Յուրգեն Կլոպին հարցրել են իր նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ: Գերմանացի մարզիչը ասել է, որ ցանկացած խաղացող, ում անունը Լիոնել Մեսսի կամ Կրիշտիանու Ռոնալդուն չէ, առնվազն պետք է հաղթի Չեմպիոնների լիգայի եզրափակչում՝ «Ոսկե գնդակը» նվաճելու հնարավորություն ունենալու համար։

«Եթե մտածում եք, թե ինչպես են հաղթում այս մրցաշարերը, ապա, հավանաբար, այո, — պատասխանել է Կլոպը այն հարցին, թե արդյոք այս եզրափակիչը կարող է որոշիչ լինել Մանեի  կամ Բենզեմայի 2022 թվականի «Ոսկե գնդակը» հաղթելու հարցում: — Դու կամ Ռոնալդուն ես, կամ Մեսսին, կամ հաղթել ես Չեմպիոնների լիգայի եզրափակչում: Կարծում եմ՝ դա միակ ճանապարհն է: