Չեմպիոնների լիգայի եզրափակչի տեղափոխությունը Սանկտ Պետերբուրգից առանց խնդիրների անցավ, քանի որ «Լիվերպուլը» և «Ռեալը» արդեն իսկ պատրաստվում են մայիսի 28-ին կայանալիք եվրոպական եզրափակչին:
Հանդիպումն ի սկզբանե նախատեսված էր անցկացնել «Գազպրոմ Արենայում», մինչև ՈՒԵՖԱ-ն զրկեց Ռուսաստանին հյուրընկալելու իրավունքից:
Մեկնարկային օրն ու ժամը չեն փոխվել, սակայն եզրափակիչն այժմ կկայանա Փարիզում՝ Սեն-Դենի արվարձանում գտնվող «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում: Այս օրերին ընթանում է նաև Ռոլան Գարոսը մարզադաշտից մոտ 15 կմ հեռավորության վրա և վատ է, որ ֆուտբոլային մրցաշրջանի ամենակարևոր խաղը համընկնում է թենիսի մեծ սաղավարտի մրցաշարի հետ, սակայն ՈՒԵՖԱ-ի հնարավորությունները սահմանափակ էին:
Այն կառուցվել է 1998 թվականի Աշխարհի առաջնության համար, սակայն դրանից հետո դարձել է բազմաֆունկցիոնալ մարզադաշտ, նույնիսկ անցած շաբաթ օրը այնտեղ համերգ է տեղի ունեցել:
Առաջիկա շաբաթներին մարզադաշտում տեղի կունենա նաև Ազգերի լիգայի երկու հանդիպում՝ Ֆրանսիան հունիսի 3-ին կխաղա Դանիայի հետ, իսկ հունիսի 13-ին` Խորվաթիայի։
Մեկ այլ լուրջ վիճաբանություն կապված է տոմսերի բաշխման հետ. «Լիվերպուլն» ու «Ռեալը» ստացել են 19618-ական տոմս, որից մոտ 30000-ը բաժին է հասել ՈւԵՖԱ-ի ընտանիքին։ Գները տատանվում էին 70 եվրոյից (60 ֆունտ) մինչև 690 եվրո (591 ֆունտ): 16 տարեկանից ցածր կամ 65 տարեկանից բարձր անձանց համար զեղչեր չկան, իսկ տոմսերի մեծ մասն արժի 180 եվրո (154 ֆունտ) յուրաքանչյուրը: «Սև շուկայում» տոմսերի գները բարձր են մի քանի անգամ: