«Երջանիկ եմ, հանգիստ ու վստահ ուժերիս». Անչելոտին՝ եզրափակչից առաջ

Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակչի «Լիվերպուլից» հետ խաղից առաջ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին կիսվել է տպավորություններով

  • Երջանիկ եմ և մինչև հիմա հաճույք եմ ստանում ֆուտբոլից, հանգիստ եմ և վստահ ուժերից։ Վաղը կեսօրից հետո մի փոքր անհանգստություն կլինի, բայց մենք պայքարում ենք այնպիսի խաղացողների հետ, որոնք ինձ  մեծ վստահություն են հաղորդում։ Մեզ համար շատ կարևոր էր այստեղ հասնելը, քանի որ մրցաշրջանը շատ-շատ լավն էր և մենք շատ մոտ ենք մեր առավելագույնին հասնելուն։ Ամեն ինչ կփորձենք, մթնոլորտը լավ է և հանգիստ։ Այս թիմը շատ լավ է գլուխ հանում նման հանդիպումներից։ Թիմի վետերաներն օգնում են երիտասարդներին ստեղծել լավ տրամադրություն, հույս և վստահություն»,- ասել է Անչելոտին։

Եզրափակիչ հանդիպումը կկայանա մայիսի 28-ին Փարիզում և կսկսվի Երևանի ժամանակով 23:00-ին: