«Ռեալ Մադրիդ»-«Լիվերպուլ». Վիճակագրությունը խաբում է, ինչ կլինի այս անգամ

Ընթացիկ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի խաղարկության փլեյ-օֆֆ փուլում Մադրիդի «Ռեալի» մրցակիցները xG-ով (սպասվող գոլեր) ունեցել են առավելություն, բայց այնուամենայնիվ պայքարը շարունակել են մադրիդցիները։ Վեց խաղում «Ռեալի» ընդհանուր xG-ն եղել է 9,11, բայց թիմը խփել է 14 գոլ, մրցակիցները «Ռեալի» հետ խաղերում ունեցել են 12,3 xG, բայց խփել են 11 գոլ։

Հիշեցնենք, որ «Ռեալ Մադրիդ»-«Լիվերպուլ» հանդիպումը տեղի կունենա վաղը և կսկսվի Երևանի ժամանակով 23:00-ին: