Յուրգեն Կլոպը մտահոգված է «Ստատ դե Ֆրանսի» նոր խոտածածկով

«Լիվերպուլի» գխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի մտահոգություն է հայտնել «Ստատ դե Ֆրանսի» նոր խոտածածկի հետ կապված, որտեղ կայանալու է Չեմպիոնների լիգայի եզրափակիչը:

«Սովորաբար, երբ ասում եմ, որ խոտածածկը նոր տեսք ունի, դա լավ նորություն է: Երեկվանից այս դաշտը նոր է, ինչը լավագույն նորությունը չէ, բայց երկու թիմերի համար էլ նույնը կլինի»,- ասաց նա նախախաղային ասուլիսում։

«Դուք կարող եք տեսնել գծեր, որոնք կապում են դաշտի որոշ հատվածներ իրար, մենք դրան սովոր չենք: Հետաքրքիր է, թե ով է մտածել խաղի նախօրեին փոխել խոտածածկը: Ամեն դեպքում, դա չազդեց իմ տրամադրության վրա: Շատ ուրախ եմ, որ այստեղ ենք»։