Ագուերոն գնահատել է Մեսսիի խաղը «Պարի Սեն Ժերմենում»

Արգենտինայի հավաքականի նախկին հարձակվող Սերխիո Ագուերոն իր կարծիքն է հայտնել «Պարի Սեն Ժերմենում» հանդես եկող իր հայրենակից Լիոնել Մեսսիի խաղի մասին։

«Մեսսին իր առաջին մրցաշրջանն անցկացրեց Ֆրանսիայում, և նա պետք է անցներ նոր լիգային հարմարվելու գործընթացի միջով: Այնուամենայնիվ, նա կարողացավ բավականին լավ դրսևորել իրեն: Եթե ուշադրություն չդարձնեք «Պարի Սեն Ժերմենի» Չեմպիոնների լիգայից դուրս մնալուն, նրանք վստահ հաղթեցին առաջնությունը։Լեոն իր տեսակի մեջ հաղթող է, վստահ եմ, որ երկրորդ մրցաշրջանը Փարիզում նրա համար շատ ավելի լավ կլինի»,- Ագուերոյի խոսքերն է մեջբերում Goal.com-ը։

Այս մրցաշրջանում 34-ամյա Մեսսին անցկացրել է 34 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 11 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ: Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառ։