«Միլանի» կիսապաշտպանը հրաժեշտ է տվել թիմին. Հաջորդ կանգառը՝ «Բարսելոնա»

Ֆրենկ Կեսսիեն հրաժեշտ է տվել «Միլանին»:25-ամյա կիսապաշտպանը պայմանագրի ավարտից հետո հեռանում է իտալական ակումբից։ Կոտդիվուարցին կարիերան կշարունակի «Բարսելոնայում», որի հետ նախկինում չորս տարվա պայմանագիր է կնքել։

«Հինգ տարի ակումբում աշխատելուց հետո ավելի լավ բաժանում չես պատկերացնի։ Սրանք եզակի էմոցիաներ են. մենք Իտալիայի չեմպիոններն ենք: Ես հպարտորեն հագա այս հայտնի շապիկը և քայլեցի այս ճանապարհով զարմանալի թիմակիցների հետ:

Շնորհակալ եմ ամեն ինչի համար: Շնորհակալություն բոլորին», — գրել է Կեսսիեն Instagram-ում: