Բոսնիայում երկրպագուները ծեծել են խաղացողներին առաջնությունից դուրս մնալու պատճառով

Բալկաններում ֆուտբոլ խաղալը վտանգավոր է, իսկ  վատ խաղալը ավելի վտանգավոր։ Դրանում համոզվել են բոսնիական Պրիյեդոր քաղաքի «Ռուդար» ակումբի խաղացողները, որոնք Բիելինայի «Ռադնիկի» հետ խաղում (2:5) հաշվով պարտվելուց հետո դուրս են մնացել առաջնությունից:

Թիմի երկրպագուները այնքան էին զայրացել պարտությունից, որ եզրափակիչ սուլիչից անմիջապես հետո դուրս են եկել խաղադաշտ՝ իրենց խաղացողներից բացատրություն պահանջելու համար։ Նրանք փորձել են նաև խաղացողներին ստիպել հանել իրենց մարզաշապիկները քանի որ պնդում էին, որ նրանք արժանի չեն դա կրելուն, ինչից հետո նաև ծեծի են ենթարկել նրանց։

Հատկանշական է, որ «Ռուդարը» կատարվածի մեջ մեղադրել է մրցակից թիմին՝ հանդիպման վատ կազմակերպաման համար, որը ավարտվել  է ծեծկռտուքով։