Փարիզը պատրաստ է եզրափակչին, «Լիվերպուլը» անցկացրել է նախախաղային մարզումը (PHOTO)

Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակչում վաղը Մադրիդի «Ռեալը» կմրցի «Լիվերպուլի» հետ: Կողմերն արդեն մրցավայրում: Անգլիացիները նույնիսկ հասցրել է նախախաղային մարզում անցկացնել «Ստադ դե Ֆրանսում», որն ընդունելու է մրցաշարջանի որոշիչ մրցավեճը:

Փարիզը, կարելի է ասել, պատրաստ է եզրափակչին: Ֆրանսիայի մայրաքաղաք են ժամանել տասնյակ հազարավոր ֆանատներ: Սիրոք քաղաքը ներկվել է կարմիր ու սպիտակ գույներով: