Շվեդիայում 500 եվրոյով որպես հուշանվեր վաճառվում է Իբրահիմովիչի քիթը

Մի քանի տարի առաջ երբ Մալմյոյում կանգնեցվել էր Զլատան Իբրահիմովիչի բրոնզե արձանը, որը այդ ժամանակ երկրպագուների շրջանում վիճաբանությունների պատճառ էր դարձել այսօր այլևս գոյություն չունի։ Այդ ժամանակ ոչ ոք չէր մտածում, որ Զլատանը արժանի չէ այդ ամենին, սակայն շատերը ուզում էին արձանից խաղացողի քիթը գողանալ որպես հուշ, ինչն էլ  դարձել էր հակասական վերաբերմունքի պատճառ։

Նմանատիպ դեպքեր բազմիցս են եղել, երբ արձանից գողացել են Զլատանի քիթը, բայց հետո մի քանի անգամ այն կրկին վերականգնվել է, ի վերջո հոգնելով պարբերաբար կրկնվող գողություններից քաղաքի կառավարությունը որոշել է ապամոնտաժել և հեռացնել այն։

Այժմ Շվեդիայում վաճառվում են հատուկ հուշանվերներ, որոնք հատուկ պատրաստված են Իբրահիմովիչի քթի օրինակով։ 40-ամյա խաղացողի հուշանվեր քթի արժեքը կազմում  է 500 եվրո։