«Լիվերի» ֆանատները փորձել են աջակցել Դիասին, ստացվել է լրիվ հակառակը

«Լիվերպուլի» երկրպագուներին սկսել են քննադատել «վիրավորական պաստառի» համար, որը, ըստ երևույթին հղում է անում թմրանյութերի մաքսանենգությանը և անօրինական առևտրին թիմի ֆուտբոլիստ Լուիս Դիասի հայրենի Կոլումբիայում:

Պաստառը, որի նկարները համացանցում են հայտնվել  Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակչից առաջ մեծ իրարանցում է առաջացրել։ Պաստառի վրա գրված է եղել՝ «Լիվերպուլի» մաքսային ճանապարհով միայն լավագույն կոլումբականն է անցնում: Այսպես երկրպագուները փորձել են ոգևորել և աջակցել Դիասին, սակայն ստացվել է հակառակը։ Նախ նրանք սխալ են գրել 25-ամյա խաղացողի երկրի անվանումը, ապա ենթատեքստով անդրադարձ են կատարել թմրանյութերի վաճառքին Կոլումբիայում։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակիչ «Ռեալ Մադրիդ»«Լիվերպուլ» հանդիպումը կկայանա վաղը ժամը 23։00-ին։