«Լիվերպուլի» բրազիլացի դարպասապահ Ալիսոն Բեքեր Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակչի Մադրիդի «Ռեալի» հետ խաղից առաջ ասել է, որ իրենք գիտեն «Սերուցքայինների» ուժեղ կողմերը։
- Պետք է օգտագործենք մեր լավագույն կողմերը։ Գիտենք, թե որքան լավն են նրանք և որքան ուժեղ են։ Գիտենք նաև, որ նրանք ունեն փորձառու թիմ և լավ պաշտպաններ։ Բայց նաև գիտենք մեր որակների և այն մասին, թե ինչի ենք ընդունակ,- Ալիսսոնի խոսքերն է մեջբերում «Լիվերպուլի» պաշտոնական կայքը:
Առաջիկա խաղից առաջ խոսել է նաև «Լիվերպուլի» բրազիլացի հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն: Վերջինս մտադիր է շարունակել մրցելույթները անգլիական թիմի կազմում:
- Շնորհակալ եմ Աստծուն, որ կարող եմ խաղալ «Լիվերպուլում»։ Հիանալի թիմում, հիանալի խաղընկերների կողքին: Իհարկե, կցանկանայի մնալ «Լիվերպուլում, — բրազիլացու խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը։
Ֆիրմինոն վնասվածքի պատճառով բաց թողեց մրցաշրջանի գարնանային հատվածի մեծ մասը։ Սակայն սպասվում է, որ վաղը կկարողանա խաղադաշտ դուրս գալ:
Հիշեցնենք, որ վաղը Ալիսոնի համար կլինի Չեմպեիոնների լիգայում երկրորդ եզրափակիչը։ Բրազիլացին իր առաջին եզրափակչին մասնակցել էր 2019 թվականին, որտեղ «Լիվերպուլը» 2։0 հաշվով հաղթեց «Տոտենհեմին»:
«Ռեալ Մադրիդ»-«Լիվերպուլ» Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության եզրափակիչը կկայանա վաղը ժամը՝ 23։00-ին։