Լավ լուր «Լիվերպուլից». Ֆաբինյոն ու Տիագոն թիմի հետ մեկնել են Փարիզ

«Լիվերպուլի» կիսապաշտպաններ Ֆաբինյոն և Տիագո Ալկանատարան այսօր մերիսիայդյան թիմի հետ ժամանել են Փարիզ։

Ֆաբինյոն հանդիսանում էր լիվերպուլյան ակումբի այն խաղացողներից մեկը, ում մասնակցությունը Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակչի Մադրիդի «Ռեալի» հետ հանդիպմանը հարցականի տակ էր։ Բրազիլացին բաց էր թողել «Կարմիրների» վերջին երեք խաղերը ազդրի վնասվածքի պատճառով, թեև չորեքշաբթի օրը մարզում էր անցկացրել:

Ինչ վերաբերում է Տիագոյին, ապա իսպանացին Պրեմիեր լիգայի վերջին տուրի «Վուլվերհեփթոնի» հետ խաղում (3։1) կրունկի վնասվածք ստացավ և կասկածի տակ դրեց իր մասնակցության «Ռեալի» հետ հանդիպմանը։

Սակայն այժմ երկուսն էլ գտնվում են Փարիզում և վաղը պայքարելու են թիմի մեկնարկային կազմում հայտնվելու համար, քանի որ Յուրգեն Կլոպի սաները ցանկանում են նվաճել իրենց յոթերորդ գավաթը Չեմպիոնների լիգայի խաղարկության