«Երիտասարդ Ջերարդը»՝ Կլոպի հրավերով, մարզվել է հիմնական թիմի հետ ՉԼ եզրափակչից առաջ

Կլոպը 19-ամյա ֆուտբոլիստին, ում համեմատում են «երիտասարդ Ջերարդի» հետ, հրավիրել է «Լիվերպուլի» մարզմանը Չեմպիոնների լիգայի եզրափակչից առաջ։ Չորեքշաբթի օրը «կարմիրները» կիսվեցին իրենց վերջին մարզումների լուսանկարներից՝ շաբաթ օրը «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում կայանալիք ՉԼ եզրափակչից առաջ:

Թեև Կլոպը հավանաբար արդեն գիտի, թե ովքեր են լինելու մեկնարկային կազմում, այնուամենայիվ, ակադեմիայի մի քանի խաղացողներ նույնպես ներգրավվել են մարզումներին: Նրանցից մեկը Թայլեր Մորթոնն էր, որն այս մրցաշրջանի սկզբում փայլեց «Լիվերպուլի» կազմում Չեմպիոնների լիգայում:

19-ամյա ֆուտբոլիստն այս մրցաշրջանում իր նորամուտը նշեց «կարմիրների» կազմում՝ պահեստայինների նստարանից խաղալով Լիգայի գավաթի «Նորվիչի» դեմ խաղում: Այնուհետև Մորթոնը մեծ անուն ձեռք բերեց մայրցամաքային մակարդակով «Միլանի» դեմ Չեմպիոնների լիգայի դեկտեմբերին կայացած խաղում: