«Լիվերպուլի» երկրպագուները քննադատել են ՈւԵՖԱ-ին՝ հաշմանդամներին քիչ տեղեր հատկացնելու համար

«Լիվերպուլի» մի խումբ երկրպագուներ քննադատել են ՈՒԵՖԱ-ի կողմից «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում Չեմպիոնների լիգայի եզրափակչի ժամանակ անվասայլակների համար նախատեսված տեղերի «միանգամայն անընդունելի» հատկացումը:

«Ստադ դե Ֆրանս» մարզադաշտն ունի 550 անվասայլակների տեղ, սակայն հանդիպմանը կօգտագործվի ընդամենը 93 նստատեղ՝ յուրաքանչյուր թիմի համար 38: ՈւԵՖԱ-ից նշել են, որ համաձայն են, որ հաշմանդամ երկրպագուների համար բավարար տեղեր չկան:

«Էնֆիլդում մենք ունենք ավելի քան 200 անվասայլակի տեղ, և տեղերի այսպիսի պակասությունը հիասթափեցրել է մեր անվասայլակով երկրպագուներից շատերին», — նշել են անգլիական ակումբի երկրպագուները: