Փարիզը կուժեղացնի անվտանգության միջոցառումները Չեմպիոնների լիգայի եզրափակչից առաջ

Հազարավոր բրիտանացի և իսպանացի ֆուտբոլասերներ կժամանեն շաբաթ օրը կայանալիք «Լիվերպուլ»-«Ռեալ Մադրիդ» հանդիպմանը։ Սպասվում է, որ ֆուտբոլասերները ուրբաթ օրվանից կժամանեն քաղաք՝ դիտելու շաբաթ օրը կայանալիք երկու հսկա ֆուտբոլային ակումբների հանդիպումը։

«Stade de France»-ն ունի մոտ 81,000 նստատեղերի տեղ, սակայն քաղաքային իշխանությունները սպասում են ևս 50,000 իսպանացի և բրիտանացի հանդիսատեսի, որոնք չեն կարող տոմսեր գնել:

Ալկոհոլային խմիչքների օգտագործումն ու վաճառքը կարգելվի հասարակական վայրերում և բարերում շաբաթ օրը ժամը 18:00-ից մինչև կիրակի ժամը 14:00-ը՝ մարզադաշտի և օդանավակայի շրջակայքում:Այնուամենայնիվ, երկրպագուները կարող են ըմպելիքներ վայելել «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում ողջ հանդիպման ընթացքում:

Ավելի քան 6800 ոստիկան և զինվորական կտեղակայվի ամբոխին վերահսկելու և մարդկանց պաշտպանելու համար: