Գարի Նևիլը նշել է «Լիվերպուլի» թույլ տեղը Չեմպիոնների լիգայի եզրափակչից առաջ

Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան Գարի Նևիլը նշել է «Լիվերպուլի» թույլ տեղը Չեմպիոնների լիգայի եզրափակչի՝ Մադրիդի «Ռեալի» դեմ խաղից առաջ։

«Չեմ կարծում, որ «Լիվերպուլը» կհաղթի Չեմպիոնների լիգան. Ես շատ էի մտածում Փարիզում կայանալիք եզրափակչի մասին, մտածում էի Մադրիդի «Ռեալի» և այն մասին, թե ինչու են նրանք հաղթում իրենց հանդիպումներում, ինչու են նրանք շարունակում քամբեքներ անել։

Ես հիշեցի 1999 թվականին ինչպես «Մանչեսթեր Յունայթեդը» անընդհատ քամբեր էր անում և հաղթում վերջնամասերում: Դա մեր կիսապաշտպանությունն էր՝ Քին, Բաթ, Սքոուլզ, Գիգս, Բեքհեմ: Նրանք բացարձակապես ֆենոմենալ էին, անհավանական մակարդակի։ Ես նայում եմ «Ռեալի» կիսապաշտպանությանը. Կազեմիրո, Կրոս, Մոդրիչ, Վալվերդե և Կամավինգա. այս հինգ խաղացողները առաջ են տանում «Ռեալին» առաջին րոպեից մինչև վերջ:

Կարծում եմ, որ «Լիվերպուլի» կիսապաշտպանությունը նրանց թույլ կողմն է, և վերջին 15 րոպեներին այս հինգ կիսապաշտպանները հաղթանակ կբերեն «Ռեալին», — Նևիլի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։