Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դանիել Կարվախալը խոսել է Մուհամեդ Սալահի՝ վրեժ լուծելու ցանկության մասին։ «Լիվերպուլի» հարձակվողը բազմիցս ասել է, որ ցանկանում է հաղթել Մադրիդի «Ռեալին» Չեմպիոնների լիգայի եզրափակչում՝ մայիսի 28-ին, որպես վրեժ 2018 թվականին կրած վճռական պարտության համար:
«Ես չգիտեմ, թե արդյոք Սալահը ցանկանում է վրեժ լուծել: Իհարկե, երբ պարտվում ես Չեմպիոնների լիգայի եզրափակչում, միշտ ուզում ես երկրորդ հնարավորություն ստանալ և հաղթել այս մրցակցին։ Հուսով եմ, որ երկրորդ պարտությունը «Ռեալից» ծանր հարված չի լինի Սալահի համար»,- ասել է Կարվախալը։