«Բարսելոնայի» խաղերը հեռուստատեսությամբ ամենաշատն են դիտում

Այս մրցաշրջանում Լա Լիգայի 20 ամենամեծ դիտելիություն ապահոված հանդիպումներից 15-ում մասնակցել է «Բարսելոնան»: Թոփ 5 ամենաշատ դիտված խաղերից են «Բարսայի» երկու հանդիպումները ընդդեմ «Ռեալի», «Բարսելոնա»-«Սևիլիա», «Բարսելոնա»-«Վալենսիա» և «Սևիլիա-Բարսելոնա» հանդիպումները:

Հեռուստատեսային ֆուտբոլը կրկին գրավում է հանդիսատեսի և հատկապես «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի հանդիպումները: Այսպիսով, այս մրցաշրջանի հինգ ամենահայտնի խաղերում «Բարսան» գլխավոր հերոսն էր: