«Լիվերպուլի» ֆանատներին խաբել են՝ վաճառելով ՉԼ եզրափակչի կեղծ տոմսեր

«Լիվերպուլի» երկրպագու Ռեյ Մակդոնալդը և նրա ընկերները տոմսերը ձեռք են բերել երեքշաբթի երեկոյան՝ այս շաբաթ Փարիզում կայանալիք Չեմպիոնների լիագայի խաղարկության եզրափակչի համար: Տոմսերը գնվել են առցանց յուրաքանչյուրը 1000 ֆունտով՝ ընդհանուր 19 հազար ֆունտ: Ավելի ուշ պարզել են, որ տոմսերը կեղծ են:

Ռեյն ասել է, որ վեց ժամվա ընթացքում հազարավոր հաղորդագրություններ է ստացել ընկերներից և այլ ֆուտբոլասերներից, որ նրանք նույնպես խաբվել են  կեղծ տոմսերի վաճառքից. որոնց գինը եղել է  1000-ից մինչև 1250 ֆունտ: Երկրպագուի խոսքով ինքը և իր ընկերները ընթացիկ մրցաշրջանում տարբեր խաղերի համար գնել են ընդհանուր առմամբ 40 տոմս նույն տոմսարկղից, որոնք բոլորն էլ նախկինում օրինական են եղել:

Մերսիսայդյան ակումբը առայժմ շարունակում է սերտորեն համագործակցել ոստիկանության հետ և հնարավորության դեպքում լրացուցիչ տեղեկություններ կտրամադրի այն երկրպագուներին, որոնք դարձել են խաբեության զոհ։ ՈւԵՖԱ-ն եզրափակչի համար «Լիվերպուլին» հատկացրել է 19 հազարից ավելի տոմս: