«Նրանք պետք է լռեն». Լիգա 1-ի նախագահի պատասխանը Լա Լիգայի նախագահին

Ֆրանսիական Լիգա 1-ի նախագահ Վինսան Լաբրունեն պատասխանել է իսպանական Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասին: Վերջինս ասել էր, որ ՊՍԺ-ն սպանում է  ֆրանսիական լիգան։

  • Ներկայումս պահեստայինների նստարանին նստած են համաշխարհային ֆուտբոլի ամենաբարձր վարձատրվող երկու խաղացողները: «Բարսելոնայի» պարտքը կազմում է 1,5 միլիարդ եվրո։ Եվ դա չնայած այն բանին, որ Եվրամիության արդարադատության դատարանը եզրակացրեց, որ «Ռեալը» և «Բարսելոնան» ապօրինի պետական ​​օգնություն են ստացել։ Կարծում եմ՝ այդ ամենից հետո նրանք պետք է լռեն,- ասել է Լիգա 1-ի նախագահը։

Հիշեցնենք, որ Տեբասը նման կերպ էր արձագանքել «Պարի Սեն Ժերմենի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի պայմանագրի ժամկետի անսպասելի երկարաձգմանը՝ փարիզյան ակումբի հետ։