Կանադայի ազգային հավաքականը չեղյալ է հայտարարել 2022 թվականի հունիսի 5-ին Իրանի հավաքականի դեմ նախատեսված ստուգողական հանդիպումը։

Երկու հավքականները պայմանավորվել էին ընկերական հանդիպում անցկացնել միմյանց հետ նախապատրաստվելու համար Քաթարում կայանալիք 2022 թվականի Աշխարհի առաջնությանը։

Նշվում է, որ հանդիպման տոմսերի գնորդներին փոխահատուցման վերաբերյալ հավելյալ տեղեկություն կտրամադրվի ավելի ուշ։